Քաղաքական

12.04.2022 20:55


Սիսիանում քիչ առաջ բարձրացվեց Արցախի դրոշը (տեսանյութ)

Սիսիանում քիչ առաջ բարձրացվեց Արցախի դրոշը (տեսանյութ)

Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում քիչ առաջ Հայաստանի Հանրապետական և Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցությունների անդամների, ինչպես նաև՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ բարձրացվեց Արցախի դրոշը:

«Այսօվա խորհուրդը, ինչպես ՀՀ մյուս տարածքներում, այնպես էլ՝ Սիսիանում, Արցախի դրոշի բարձրացումն է: Այսինքն՝ սատար կանգնենք Արցախին: Ի սկզբանե մենք հասկանում ենք, որ յուրաքանչյուր պետության, կամ պետական, զորամասային մարտական դրոշը պատվի, արժանապատվության, փառքի խորհրդանիշ է և այն անցած ճանապարհի, որ միասնական տարել ենք մեր ողջ պատմության ընթացքում, հասել հաղթանակների»,-Սիսիանում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը