Կարծիք

12.04.2022 15:23


«Տկարամիտի գործով» վճիռ է կայացվել. գործը քննվել է «տնավարի», «գյոզով»

«Տկարամիտի գործով» վճիռ է կայացվել. գործը քննվել է «տնավարի», «գյոզով»

«Տկարամիտի գործով» վճիռ է կայացվել

Երեկ տեղեկացանք, որ դատարանը կայացրել է վճիռ, ըստ որի Գարեգին Պետրոսյանը պետք է ներեղություն խնդրի Ալեն Սիմոնյանից։ Հատկանշական է, որ գործը քննվել է «տնավարի», առանց մեզ ծանուցելու, ընդ որում դատարանը պարտավորեցրել է հրապարակում անել մի ՍՊԸ-ի, որը չի հանդիսանում լրատվական կայքի սեփականատեր։ Գործը «գյոզով» քննարկելը, ըստ մեզ բացատրվում է նրանով, որ հայցվորը կցված նկարի բովանդակությունն է։

Դատավարության մեջ չներգրավելով, դատարանը մեզ զրկել է դատավարական մի շարք երաշխիքներից, մասնավորապես հիմնավորելուց, որ, օրինակ, հրապարակումը (տկարամիտը, սակավամիտը, ծեծ ուտել ցանկացողը և այլն) համապատասխանում է իրականությանը, չի արատավորում անձի պատիվը և արժանապատվությունը, գործով փորձաքննություն նշանակելու, ընկալման խանգարումները պարզելու դատավարական հնարավորություններից և այլն։ Այս և մյուս խախտումների հիմքով ներկայացնելու ենք վերաքննիչ բողոք։

Ալեքսանդր Կոչուբաևի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը