Լրահոս

29.07.2011 14:30


Ա. Պետրոսյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստան–Ուկրաինա հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով

Ա. Պետրոսյանը պարզաբանել է, թե ինչու Հայաստան–Ուկրաինա հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով

Այսօր լրագրողների հետ են հանդիպել շախմատի աշխարհի թիմային չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայաստանի շախմատի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը և թիմի բժիշկ Արմեն Աղուզունցյանը։

Պատասխանելով այն հարցին, թե առաջնության վերջին խաղափուլում Ուկրաինայի հետ հանդիպման ժամանակ մարզի՞չն է առաջարկել բոլոր խաղերն ավարտել ոչ ոքի, Արշակ Պետրոսյանն ասել է,

–Ես չեմ առաջարկել, ես ինչո՞ւ պիտի առաջարկեմ։ Ըստ խաղատախտակների՝ մենք լավ էինք կանգնած։ Լևոնի դրությունը մի քիչ խառն էր, պարզ չէր, բայց  շտկվեց, չորրորդ խաղատախտակին Գաբրիելը ուներ շահած դիրք։ Վլադիմիրը ուներ մեկ զինվորի առավելություն, բայց մոտ էր ոչ ոքիին, իսկ երկրորդ խաղատախտակին հավասար դրություն էր։

Նրա խոսքերով՝ ավելի մեծ էր հավանականությունը, որ ուկրաինացիները պարտվեին 2,5։1,5 հաշվով։

Մարզիչը պատմում է, որ իրեն է մոտեցել Ուկրաինայի հավաքականի ավագը և առաջարկել է բոլոր դիմակայությունները ոչ ոքի ավարտել։ Եվ քանի որ Հայաստանի հավաքականին լիովին բավարար էր 2։2 հաշիվը աշխարհի չեմպիոն դառնալու համար, ինքն էլ համաձայնել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը