Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին,քվեարկությամբ մերժեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Օրինագծի հեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագծով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դամից հասցնել 80 հազար դրամի՝ հաշվի առնելով հանրապետությունում արձանագրված գնաճը: Նա քվեարկությունից առաջ հրաժարվեց ելույթ ունենալ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:
Հիշեցնենք, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին:
ԱԺ-ում կայացած քվեարկությունից հետո ընդդիմության նախգիծը չմտավ նստաշրջանի օրակարգ:
ՔՊ-ն մերժեց նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու «Հայաստան» խմբակցության առաջարկը
Ազգային ժողովն այսօր՝ ապրիլի 12-ին, քվեարկությամբ մերժեց «Նվազագույն աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը:
Օրինագծի հեղինակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախագծով առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 68 հազար դամից հասցնել 80 հազար դրամի՝ հաշվի առնելով հանրապետությունում արձանագրված գնաճը: Նա քվեարկությունից առաջ հրաժարվեց ելույթ ունենալ, իսկ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու:
Հիշեցնենք, որ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նախորդ շաբաթ բացասական եզրակացություն էր տվել այս նախագծին:
ԱԺ-ում կայացած քվեարկությունից հետո ընդդիմության նախգիծը չմտավ նստաշրջանի օրակարգ:
Աղբյուրը՝ news.am