Կարծիք

12.04.2022 10:36


Բա հիմա ո՞նց չասես, այ ալենь, բա հենց առաջինը դու պիտի այդ հարցին բարձրաձայն պատասխանես

Բա հիմա ո՞նց չասես, այ ալենь, բա հենց առաջինը դու պիտի այդ հարցին բարձրաձայն պատասխանես

Արցախը համարո՞ւմ եք Ադրբեջանի ամբողջականության մաս, պե՞տք է գտնվի Ադրբեջանի կազմում. այո կամ ոչ»,- ֆեյսբուքյան օգտատիրոջ այս հարցին՝ ալենը պատասխանում է. «Ես իրավունք չունեմ այդ հարցին բարձրաձայն պատասխանել: Մենք բանակցությունների մեջ ենք ու բանակցությունների մեջ ենք մտնում: Պառլամենտական երկրի ԱԺ նախագահի կողմից կոնկրետ դիրքորոշում դնելը կարող է ազդեցություն ունենալ բանակցությունների բուն բովանդակության վրա»:

Բա հիմա ո՞նց չասես, այ ալենь, բա հենց առաջինը դու պիտի այդ հարցին բարձրաձայն պատասխանես, հենց դու´ ու քո «իշխող_թիմ» կոչեցյալը պիտի այդ հարցին բարձրաձայն պատասխանի, հակառակ դեպքում.

1. կամ դուք դիրքորոշում չունեք ու ուղղակի թուրքական «գետի» հունով հնազանդ լողում եք, միայն իշխանությունը պահելու նպատակով:

2. կամ գիտեք, որ այդ եղած դիրքորոշումն այնքան անընդունելի ա մեր ժողովրդի համար, որ ոնց կապիտուլյացիան թաքուն ստորագրեցիք , տենց էլ սա` ուզում եք փաստի առաջ մեզ կանգնացրել:

Երկու տարբերակն էլ համահավասար ստորություն ու դավաճանություն են:

Բա էս հայտարարությունդ ու՞ր մնաց, թե էդ ժամանակ էլ խաբում ու մանիպուլացնում էիր միամիտ ժողովրդին, որ պահեք իշխանությունը, դե բա տներ, ամառանոցներ, մեքենաներ ո՞նց էիր գնելու։

Քրիստինա Նազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը