Մարզիչ. «Հայաստանի շախմատի հավաքականի հաղթանակի գրավականը թիմային ոգին է»
Այսօր լրագրողների հետ են հանդիպել շախմատի թիմային աշխարհի չեմպիոններ Գաբրիել Սարգսյանը, Վլադիմիր Հակոբյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայաստանի շախմատի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը և թիմի բժիշկ Արմեն Աղուզունցյանը։
Արշակ Պետրոսյանը նշել է, որ այս տարվա աշխարհի առաջնությունն ամենաուժեղն էր ամբողջ պատմության ընթացքում, քանի որ գործակցով աշխարհի ամենաբարձր տաս հավաքականներից ինը մասնակցում էին։ Նա շատ ուրախ է, որ թիմին հաջողվեց նվաճել առաջին հորիզոնականն առանց որևէ պարտության։
Հաղթանակի գրավականը, ըստ թիմի մարզչի, բարձր թիմային ոգին, ընտանեկան մթնոլորտն է։
«Բոլորն աջակցում են մեկը մյուսին»–նշել է նա։ Մարզիչը կարևորել է նաև թիմի առաջատար, վարկանիշով աշխարհում երրորդ տեղում գտնվող Լևոն Արոնյանի ներկայությունը, ով տանում է թիմն իր հետևից։
Ա. Պետրոսյանի խոսքերով՝ այս տարի առաջին անգամ թիմի հետ էր հավաքականի բժիշկը, ում անմիջական ներկայությունը նույնպես նպաստել է հաղթանակի կայացմանը։
Գաբրիել Սարգսյանը, կիսվելով իր տպավորություններով, ասել է, որ իրենց մոտ կա հաղթողի հոգեբանությունը, այդ պատճառով էական չէ՝ որ թիմի հետ են խաղում։
Առաջնության դժվար պահը, ըստ նրա, ոչ թե մրցակիցների հետ խաղալն էր, այլ մրցաշարի վերջին մոտենալը, քանի որ ինչքան մոտենում ես վերջին, այնքան ավելի ես լարվում։

7or.am