«Համերկրացիներ» ծրագրով ՌԴ մշտական բնակության համար Հայաստանից 780 ընտանիք է մեկնել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ ԳագիկԵգանյանը, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ունի՞ ռեսուրս՝ կանխելու ՌԴ–ի կողմից իրականացվող «Համերկրացիներ» ծրագիրը, որն արտագաղթի մեծ ալիք է դարձել, ասել է, որ այդ հարցն արդեն բարձրացվել է ՀՀ կառավարության կողմից, և ինքն ավելացնելու բան չունի։
–Ես կկրկնեմ ՀՀ վարաչպետի այն խոսքը, որ Հայաստանի պարագայում մոտեցումն այլ պետք է լինի։ Ես էլ եմ համամիտ. կարծում եմ, որ դա անցանկալի միգրացիոն հոսքէ,–ասել է նա։
Գագիկ Եգանյանը ներկայացրել է նաև այդ ծրագրին առնչվող վերջին տվյալները։ Ըստ նրա՝ 2007–ից մինչև 2011–ի հուլիսի 15–ն ընկած ժամանակահատվածում այդ ծրագրին է դիմել 29 500 քաղաքացի, ընդ որում՝ 2003–ից մինչև 2010–ի հոկտեմբերը դիմել է 13 677 քաղաքացի, իսկ վերջին 7–8 ամսվա ընթացքում՝ 15 824։
Ըստ նրա՝ դիմողներից միայն փոքր մասը՝ 3 308–ն է հարցաթերթ լրացրել, որոնցից 997–ը ստացել է վերաբնակչի կարգավիճակ, 780–ը՝ ընտանիքներով։ Ընդհանուր առմամբ 1 897 մարդ է մեկնել Ռուսաստանի Դաշնություն։
«Համերկրացիներ» ծրագրով ՌԴ մշտական բնակության համար Հայաստանից 780 ընտանիք է մեկնել
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանն ունի՞ ռեսուրս՝ կանխելու ՌԴ–ի կողմից իրականացվող «Համերկրացիներ» ծրագիրը, որն արտագաղթի մեծ ալիք է դարձել, ասել է, որ այդ հարցն արդեն բարձրացվել է ՀՀ կառավարության կողմից, և ինքն ավելացնելու բան չունի։
–Ես կկրկնեմ ՀՀ վարաչպետի այն խոսքը, որ Հայաստանի պարագայում մոտեցումն այլ պետք է լինի։ Ես էլ եմ համամիտ. կարծում եմ, որ դա անցանկալի միգրացիոն հոսք է,–ասել է նա։

7or.am