Լրահոս

29.07.2011 13:08


Ավետիք Իշխանյան. «Նախագահը ստիպված անդրադարձավ խաղաղ պայմաններում բանակում սպանվածների խնդրին»

Ավետիք Իշխանյան. «Նախագահը ստիպված անդրադարձավ խաղաղ պայմաններում բանակում սպանվածների խնդրին»

Այսօր հրավիրված ասուլիսին Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձել է բանակում տեղի ունեցած ողբերգական դեպքերի բացահայտմանն ու ոչ կանոնադրական հարաբերությունների խնդրին։ «1997թ-ից բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով սպանված զինծառայողների ծնողները մեծ ողբերգությունից հետո մեկ միակ մխիթարություն ունեն, որ մեղավորը արժանի պատիժ ստանա»,–ասել է բանախոսը՝ հիշեցնելով, որ հունվարին Սերժ Սարգսյանը «ճաղերի հետևից» հանդիպել էր զոհված զինծառայողների ծնողներին և հուսադրել, որ բացահայտվելու են այդ գործերը։

«Սակայն գործերը մնացել են շրջապտույտի մեջ։ Միշտ էլ բանակում եղել են ոչ կանոնադրական հարաբերություններ, և անցյալ տարի իրավապաշտպանների բարձրացրած աղմուկից, հասարակական հնչեղությունից ստիպված՝ նախագահն անդրադարձավ խաղաղ պայմաններում սպանվածների խնդրին ու խոստացավ գործերը բացահայտել։ Սակայն, առ այսօր այդ ուղղությամբ ոչ մի առաջընթաց չի նկատվում»,–ասել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը։

Այս խորագրի վերջին նյութերը