Մակրոնն ու Լը Պենն անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Ֆրանսիայում քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ առաջին փուլում ստանալով ձայների 27,60 տոկոսը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ֆրանսիայի ՆԳ նախարարության հրապարակած տվյալներին հղումով։
Երկրորդ տեղում է հայտնվել Մարին Լը Պենը՝ հավաքելով ձայների 23,41 տոկոսը, իսկ երրորդում՝Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ստացել է ձայների 21,95 տոկոսը։ Ձայների քանակով չորրորդ հորիզոնականում է ծայրահեղ աջակոմյան թեկնածու Էրիկ Զեմուրը (7,05 տոկոս), հինգերորդում՝ Վալերի Պեկրեսը (4,79 տոկոս)։
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլն անցկացվել է կիրակի՝ ապրիլի 10-ին, իսկ երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։ Նախագահի պաշտոնի համար պայքարում է 12 թեկնածու։ Նախնական տվյալներով՝ ընտրություններին քաղաքացիների մասնակցությունը կազմել է շուրջ 75 տոկոս։
Առաջին փուլի նախնական տվյալների հրապարակումից հետո անցկացված հարցումները ցույց են տվել, որ գործող նախագահ Էմանուել Մակրոնի հաղթանակի հավանականությունը բավական մեծ է։
Մակրոնն ու Լը Պենն անցնում են նախագահական ընտրությունների երկրորդ փուլ
Ֆրանսիայում քվեաթերթիկների 97 տոկոսի հաշվարկից հետո գործող նախագահ Էմանուել Մակրոնն առաջ է անցել մյուս թեկնածուներից՝ առաջին փուլում ստանալով ձայների 27,60 տոկոսը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ Ֆրանսիայի ՆԳ նախարարության հրապարակած տվյալներին հղումով։
Երկրորդ տեղում է հայտնվել Մարին Լը Պենը՝ հավաքելով ձայների 23,41 տոկոսը, իսկ երրորդում՝ Ժան-Լյուկ Մելանշոնը, որը ստացել է ձայների 21,95 տոկոսը։ Ձայների քանակով չորրորդ հորիզոնականում է ծայրահեղ աջակոմյան թեկնածու Էրիկ Զեմուրը (7,05 տոկոս), հինգերորդում՝ Վալերի Պեկրեսը (4,79 տոկոս)։