Լրահոս

29.07.2011 13:24


Հանդիպում արտգործնախարարությունում

Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ հանդիպում Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանի և երկակի ու ռազմական նշանակության ապրանքների արտահանման վերահսկման, ԶՈԶ չտարածման և սահմանների անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էնն Գենզերի գլխավորած պատվիրակության միջև:

Ամերիկյան կողմը բարձր գնահատեց արտահանման վերահսկման ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկված իրավական բարեփոխումները և համապատասխան ընթացակարգերի գործնական  կիրառումը: Ընդգծվեց ՀՀ հյուսիսային մաքսային անցակետերի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ կատարվող աշխատանքը:

Հանդիպմանը քննարկվեցին նշված ոլորտներում ՀՀ և ԱՄՆ միջև արդեն իսկ հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա խորացման հետ կապված խնդիրներ:

Այս խորագրի վերջին նյութերը