Լրահոս

29.07.2011 13:22


Դանակահարություն

Հուլիսի 3-ին, ժամը 23.45-ին, «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ ,կրծքավանդակի ձախ կողմնային պատի ծակած-կտրած վերք, ենթամաշկային էնֆիզեմա, հետույքի ձախ կեսի կտրած վերքե ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 31-ամյա Էրիկ Օ.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի`  նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ձեռնարկված  միջոցառումների շնորհիվ, հուլիսի 28-ին պարզվել է, որ ս/թ հուլիսի 3-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Իջևան քաղաքին հարակից ,Սպիտակ ջուրե կոչվող տարածքում, վիճաբանության ժամանակ, Էրիկ Օ.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է 24-ամյա Մկրտիչ Է.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը