Հարցազրույց «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանի հետ
–Նախօրեինբաց նամակ էիք տարածել, որտեղ ահազանգել էիք Ձեր և Ձեր հարազատների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին։ Ո՞ւմ կողմից են ճնշումներն իրականացվում և հատկապես ինչո՞ւ։
–Ճնշումները կամ խոչընդոտները նոր չէ, որ սկսվել են: Այս ամենը սկիզբ է առնում 2010–ի հունվարից, երբ ես՝ այդ ժամանակ Արցախի պետական համալսարանի դասախոսս, մերժեցի ստուգարքի համար մի միջնորդություն: Դրանից հետո ինձ հեռացրին համալսարանից անհեթեթ մի պատճառաբանությամբ, իսկ որոշում ստանալ ոչ մի կերպ մինչև այսօր էլ չի հաջողվում: Դրանից հետո սովորական դարձավ ԼՂՀ ԱԱԾ հրավիրվելը, որտեղ ծառայության տնօրեն Վիկտոր Քոչարյանը «բարեկամական» խորհուրդներ էր տալիս ինձ, որոնց հիմքում Արցախը լքելն էր: Միևնույն ժամանակ ճնշումներ էին գործադրվում ինձ հետ շփվողների, նրանց հարազատների նկատմամբ: Ես իմ հոդվածներում շատ հաճախ ընկերների անուններ չեմ տալիս նրանց կրկնակի հարվածի տակ չդնելու համար, բայց շատ ընկերներ, որոնք ապրում, աշխատում են Արցախում, ավելի խոցելի են, ավելի ծանր վիճակում են եղել այս երկու տարվա ընթացքում: Այս համակարգը բավական հատուկ է Արցախին. գրեթե նույն մարդիկ նույն գործունեությամբ էին զբաղված նաև 1980-ականների վերջին։ Այս անգամ ղարաբաղյան շարժման ակտիվիստներին էին «բարեկամական» խորհուրդներ տրվում: Այս 2 տարվա ընթացքում կտրելով իմ ապրելու բոլոր աղբյուրները, խոչընդոտելով շատ ու շատ ծրագրեր՝ Արցախի իշխանություններն արդեն անցել են ՀՀ տարածք` փորձելով հարազատներիս վրա ճնշում գործադրելով հասնել իմ՝ Արցախից հեռացմանը: Արցախի իշխանությունների համար այդպիսի գործիք է դարձել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:
2011–ի սկզբին «Արցախի եվրոպական շարժումը» միջազգային մրցույթ հայտարարեց՝ Ստեփանակերտ ստաժորներ հրավիրելով: Հայտարարությունը ցրվեց բազմաթիվ գիտական ցանցերով, տեղ գտավ հայտնի համալսարանների կայքերում: Ավելի քան 200 դիմում եղավ 2 տեղի համար: Ադրբեջանը բավական բուռն արձագանքեց մեր այդ նախաձեռնությանը՝ այն անվանելով «հայերի հերթական պրովակացիա» և հիշեցնելով պերսոնա նոն գրատա դառնալու ռիսկի մասին։ «Ֆեյսբուքում» ստեղծվեց ադրբեջանցիների խումբ, որը պայքարում էր Արցախի եվրոպական շարժման կայքի, իմ պրոֆիլի դեմ: Ադրբեջանը փորձեց խոչընդոտել նաև տարբեր ծրագրերի մեկնած մեր անդամներին: Մասնավորապես Ստրասբուրգում համաեվրոպական երիտասարդական մի ծրագրի մեկնած մասնակիցը հանդիպեց խոչընդոտների, որոնք, բարեբախտաբար, վերացվեցին մեր ակտիվ աշխատանքի, ինչպես նաև ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ջանքերի շնորհիվ: Ադրբեջանն անում էր ամեն ինչ կազմակերպության գործունեությունը խոչընդոտելու համար: Այսօր Ադրբեջանի ջանքերին են միացել Արցախի իշխանությունները, մասնավորապես նախագահականը, ինչպես նաև ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Արցախի իշխանությունների այս դիրքորոշումը մասնավորապես պայմանավորված է մեր ակտիվությամբ. Արցախում խիստ պատժելի են այլակարծությունը, որոշակի ակտիվությունը, անկախ ֆինանսական աղբյուրներ ունենալը: Սրա ապացույցը քաղաքական ընդդիմության բացակայությունն է, անկախ մամուլի գրեթե չգոյությունը, քաղաքացիական հասարակության թուլությունը:
–Արդյոք նման քաղաքականությունը չի՞ հիասթափեցնի Արցախում բնակություն հաստատել ցանկացողներին։
–Նման քաղաքականությունը ոչ թե պետք է հիասթափեցնի Արցախում բնակվել ցանկացողներին, այլ ավելի մեծացնի նրանց ցանկությունը՝ փոխելու երկրի համար այսքան վտանգավոր վիճակը: Այս փուլում առավել կարևորվում են ակտիվ, քաղաքացիական հստակ դիրքորոշում ունեցող անձանց Արցախ գալն ու գործունեություն ծավալելը:
–Ձեր հասարակական կազմակերպությունը միջազգային ո՞ր կառույցների հետ է համագործակցում և ի՞նչ ծրագրեր է իրականացնում։
–Մեր կազմակերպությունը հիմնականում փորձում է իրականացնել կրթական ծրագրեր՝ ճանաչելի դարձնելու Արցախը միջազգային կրթական և ոչ կառավարական սեկտորում: Մեր գործընկերները հիմնականում տարբեր երկրների բուհերում սովորող հայ ուսանողներ են և նրանց ստեղծած ցանցերը:
–Հնարավոր համարո՞ւմ եք, որ Ձեր վրա ճնշում բանեցնելու պատճառներից մեկն էլ կարող է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը լինել։
–Ճնշումների պատճառներն, ինչպես նշեցի, այլ են: Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների հետ ակտիվ աշխատող արցախյան ՀԿ-ները, որոնք հիմնականում զբաղված են խաղաղաշինական գործունեությամբ, մեծ մասամբ ջերմ հարաբերությունների մեջ են Արցախի իշխանությունների հետ: Պետք է նշել, որ մենք խնդիրներ ունենք միայն Արցախի նախագահականի հետ, ու կարծում ենք, որ Արցախի նախագահին այս աստիճան ծիծաղելի վիճակում դրել է իր շրջապատը` ի դեմս աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի, ԱԱԾ տնօրեն Վիկտոր Քոչարյանի, կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանի:
–Ընդհանրապես ինչպե՞ս եք վերաբերվում օտարերկրյա ծրագրերով մեր երկրում իրականացվող տարբեր՝ երբեմն անիմաստ, երբեմն էլ նույնիսկ վտանգավոր մթնոլորտ ստեղծող սեմինարներին, հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումներին և այլն։ Նման դեպքերը շատացել էին հատկապես հայ–թուրքական մերձեցման շրջանում, երբ միջազգային կազմակերպությունների կողմից քարոզվում էր թուրքերի հետ երկխոսելն անգամ ղարաբաղյան հարցում զիջումների գնալու գնով։
–Մենք մեր տարբեր նամակ-առաջարկներում, ինչպես նաև հանդիպումներում հորդորում ենք տարբեր երկրների դեսպաններին, պատգամավորներին, Եվրախորհրդարանի պատգամավորներին և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչներին Արցախում իրենց աշխատանքներում ավելի քիչ տեղ հատկացնել խաղաղաշինական ծրագրերին: Նախ՝ դրանք քիչ արդյունավետ են. չնայած բազմաթիվ նմանատիպ ծրագրերին՝ հակամարտող կողմերը դարձել են ավելի անզիջում ու ավելի ծայրահեղ: Հետևաբար այդ ծրագրերը հակառակ արդյունքն են տվել: Մեզ համար անընդունելի է նաև Արցախը միայն հակամարտություն ներկայացնելը: Մենք ցանկանում ենք, որ Արցախը ներկայանա որպես լիիրավ անդամ միջազգային գոնե ոչ կառավարական սեկտորի, որ մեր անդամներն, օրինակ, Փարիզում կամ Բրյուսելում գերմանացիների, չեխերի, պորտուգալացիների և այլոց հետ, դիցուք, քննարկեն գլոբալ տաքացման կամ բնապահպանական հարցեր, ոչ թե Թբիլիսիում «գլադիատորական» մարտեր վարեն Ադրբեջանցիների հետ: Ես հասկանում եմ, որ շատ ՀԿ-ներ ակտիվ աշխատում են հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական մերձեցման ուղղությամբ: Պատճառը պարզ է՝ անհամեմատ շատ են նմանատիպ ծրագրերն ու դրամաշնորհները: Բայց հենց ՀԿ-ները պետք է իրենց դոնորներին առաջարկեն աշխատել զարգացման այլ ծրագրերի ուղղությամբ, մասնավորապես Արցախում:
Հայկ Խանումյան
Հարցազրույց «Արցախի եվրոպական շարժում» ՀԿ նախագահ Հայկ Խանումյանի հետ
–Նախօրեին բաց նամակ էիք տարածել, որտեղ ահազանգել էիք Ձեր և Ձեր հարազատների նկատմամբ իրականացվող ճնշումների մասին։ Ո՞ւմ կողմից են ճնշումներն իրականացվում և հատկապես ինչո՞ւ։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը