Ինչպես փլուզել պետությունը. Փաշինյանի էֆեկտը (տեսանյութ)
Ապրիլի 6–ին տեղի ունեցած բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո կարծիք հայտնեցի, որ Արևմուտքի միջնորդությամբ, Թուրքիայի ակտիվ դերակատարմամբ, Ալիևի մասնակցությամբ ու Փաշինյանի համաձայնությամբ Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու և Հայաստանը կիսապետություն սարքելու գործընթաց է մեկնարկել։ Անունը դրել են «խաղաղության դարաշրջան», բայց բերում են հայաթափում ու պարտություն՝ մեռելային խաղաղություն։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության փաստացի դադարեցման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը եկավ ամրապնդելու այդ կարծիքը։
Դատելով ամենից՝ հարավային Կովկասը վերածվում է Արևմուտք–Ռուսաստան սուր մրցակցության գոտու՝ Թուրքիայի զգալի ներգրավմամբ։ Այդ սրությունը հատկապես դրսևորվելու է Հայաստանում ու Արցախում։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության տապալումը թուրք–ադրբեջանական զույգի օրակարգում էր տասնամյակներ շարունակ, ու նրանք հիմա հասան իրենց նպատակին մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի գործունեության շնորհիվ։
Նախ Արցախի հարցում բանակցությունները Փաշինյանը 2018–ից սկսած մտցրեց փակուղի ու բերեց պատերազմ, պարտություն։ Պատերազմից հետո ամբողջությամբ սկսեց սպասարկել թուրք–ադրբեջանական օրակարգը։ Բրյուսելում էլ համաձայնելով թուրք–ադրբեջանական օրակարգին ու Արևմուտքի մոդերատորությանը՝ նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը՝ Ռուսաստանին գործընթացից դուրս թողնելու հեռանկարով։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից