Աշխարհ

08.04.2022 12:15


Էրդողանին ցանկանում են Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել

Էրդողանին ցանկանում են Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրել

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչները կողմ են, որ իրենց առաջնորդ և պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրվի՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ճգնաժամը կարգավորելու ջանքերի համար, ուրբաթ գրել է Hürriyet թերթը:

Հրատարակության տվյալներով՝ այս հարցը բարձրացվել է ԱԶԿ գործկոմի նիստում:

«Մեր նախագահին պետք չէ Խաղաղության Նոբելյան մրցանակը, բայց եթե ժամանակին այն շնորհվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային, ապա այն ջանքերի համար, որ Էրդողանը գործադրում է Ուկրաինայում խաղաղություն ապահովելու համար, մեր նախագահը պետք է արժանանա Նոբելյան մրցանակի»,-ասել է իշխող կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Սունայ Քարամաքը։

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն աջակցել է Էրդողանին Նոբելյան մրցանակ շնորհելու նախաձեռնությանը։

«Օբաման, որը, ըստ էության, ոչինչ չի արել, արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի միայն պաղեստինյան խնդրի լուծմանն ուղղված ջանքերի համար»,-ասել է նախարարը՝ հասկացնելով, որ այս մրցանակը խորհրդանշական է։

«Սակայն մեր նախագահն արել է շատ ավելին, ուստի նա արժանի է Նոբելյան մրցանակի»,-Չավուշօղլուիի խոսքերն է մեջբերում թերթը։

«Եթե նույնիսկ մեկ արևմտյան առաջնորդ Էրդողանի չափ ջանք գործադրի (ճգնաժամը կարգավորելու համար), նա կդառնար Նոբելյան մրցանակի գլխավոր թեկնածուն: Ուրեմն ինչու Էրդողանը չի կարող դառնալ թեկնածու»,-նշել է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։

68-ամյա Էրդողանը նախկինում բազմիցս ասել է, որ կհրաժարվի Խաղաղության Նոբելյան մրցանակից, եթե այն իրեն շնորհեն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը