Աշխարհ

07.04.2022 14:06


Կրեմլում դրական են գնահատել խաղաղության շուրջ համաձայնության գալու Բաքվի և Երևանի ծրագրերը

Կրեմլում դրական են գնահատել խաղաղության շուրջ համաձայնության գալու Բաքվի և Երևանի ծրագրերը

Կրեմլը դրական է գնահատում և ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունների նախապատրաստումը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:

«Հասկանալի է, որ գործընթացը տևական է, բայց նման փաստաթղթի կնքման հարցում առաջխաղացումը շատ դրական փաստ է և ողջունելի է»,-ասել Է Պեսկովը ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում գնահատում այն լուրը, որ Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարել են խաղաղ բանակցությունների նախապատրաստության մասին:

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը