Մելիանը հորդորել է ՀԱԿ-իշխանություն երկխոսությունում ներառել նաև ընդդիմադիր մյուս կուսակցություններին
ԱՄՆ պետքարտուղարի ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Թոմաս Մելիանը ողջունել է Հայ ազգային կոնգրես–Հայաստանի իշխանություն երկխոսությունը։ Նա, միաժամանակ, հորդորել է այդ գործընթացում ներառել նաև ընդդիմադիր մյուս կուսակցություններին:
Մելիանը դրական է համարել 2008թ. մարտի 1–2–ի բախումների հետևանքով ազատազրկվածներին ազատ արձակելու քայլը և կոչ արել ՀՀ իշխանությանը կատարել խոստումը և առավել ամբողջական հետաքննություն անցկացնել 10 զոհերի մահվան պատճառ դարձած հետընտրական բախումների հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:
Նա նաև նշել է, որ 2012թ. ընտրությունները լավ հնարավորություն են ժողովրդավարացման ճանապարհին առաջընթաց արձանագրելու համար։

7or.am