Աշխարհ

07.04.2022 22:15


Volkswagen-ը մինչև տասնամյակի վերջը կկենտրոնանա լյուքս դասի մեքենաների վրա

Volkswagen-ը մինչև տասնամյակի վերջը կկենտրոնանա լյուքս դասի մեքենաների վրա

Գերմանական Volkswagen ավտոարտադրողը մինչև տասնամյակի վերջը կկենտրոնանա լյուքս դասի մեքենաների վրա՝ կրճատելով ներքին այրման շարժիչով մոդելների շարքը և, ընդհանուր առմամբ, ավելի քիչ մեքենաներ վաճառելով։ Այս մասին հայտարարել է VW-ի ֆինանսական տնօրեն Առնո Անտլիցը Financial Times-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ ընկերությունը պատրաստվում է կենտրոնանալ լյուքս դասի մեքենաների արտադրության վրա, որոնք ավելի շատ շահույթ են բերում։ Այժմ VW-ն աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը Toyota-ից հետո՝ վաճառված մեքենաների քանակով։ Բացի այդ, մինչ այժմ կորպորացիան հայտնի է եղել բավականին զանգվածային և բյուջետային մեքենաներով, նշում է «Коммерсантъ»-ը։

Անթլիցը նշել է, որ ընկերությունը նպատակ ունի 60 տոկոսով նվազեցնել ներքին այրման շարժիչների և հիբրիդային մեքենաների քանակը Եվրոպայում։ VW ապրանքանիշերն այժմ արտադրում են նման մեքենաների մոտ 100 մոդել: «Առանցքային նպատակը աճը չէ։ Մենք ավելի շատ կենտրոնանում ենք որակի և շահութաբերության, քան ծավալների և բաժնետոմսերի վրա»,-ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը