Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս․ ալյուրը թանկացել է 10.8 տոկոսով, մակարոնեղենը՝ 18.2 տոկոսով․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 7.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.8 տոկոս:
Սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը մարտին, փետրվար ամսվա համեմատ, թանկացել է 2.3 տոկոսով: Հանրապետության բոլոր քաղաքներում 2022թ. մարտին, փետրվարի համեմատ, սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 1.5-2.8%-ով: Համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է Իջեւանում:
Երեւանում սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 2.4 տոկոսով: Հացն է թանկացել. պաշտոնապես հացի գինը մեկ ամսվա ընթացքում 3 տոկոսով արձրացել է: Վերջին օրերին հացի գինը 20-30 դրամով բարձրացել է: Նշենք, որ միաժամանակ թանկացել է նաեւ ալյուրն ու մակարոնեղենը: Օրինակ՝ ալյուրի գինը մեկ տարվա ընթացքում բարձրացել է 10.8 տոկոսով, իսկ մակարոնեղենը՝ 18.2 տոկոսով: Թանկացել է նաեւ բրինձը, հաճարը, ոսպը, հնդկացորենը: Բրինձը թանկացել է 4.6 տոկոսով: Կարագի գինն է մեկ ամսվա ընթացքում բարձրացել 4.1 տոկոսով, թարմ կաթը թանկացել է 2.1 տոկոսով»: