Աշխարհ

06.04.2022 13:22


Մոսկվան կպատասխանի ՌԴ-ի դեմ յուրաքանչյուր ոչ բարեկամական գործողության. Զախարովա

Մոսկվան կպատասխանի ՌԴ-ի դեմ յուրաքանչյուր ոչ բարեկամական գործողության. Զախարովա

Մոսկվան Ռուսաստանի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլին համապատասխան պատասխան կտա: Այս մասին Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով արևմտյան երկրներից ռուս դիվանագետների արտաքսման զանգվածային դեպքերը։

«Յուրաքանչյուր նման ոչ բարեկամական արարքի համար մենք համապատասխան պատասխան կտանք»,-ասել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ արևմտյան գործընկերների նման գործողությունները «դե ֆակտո հանգեցնում են երկկողմ հարաբերությունների անաբիոզի»:

Դիվանագետը նշել է, որ նման ոչ բարեկամական դրսևորման յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար տրվում է Մոսկվայի «ամենաարդյունավետ պատասխանը», որը համապատասխանում է իրավիճակին։

«Միշտ չէ, որ հնարավոր է հայելային պատասխան տալ այն պատճառով, որ մի շարք երկրների հետ Ռուսաստանի Դաշնությունը «կա՛մ ունի դիվանագիտական ծառայությունների տարբեր կազմակերպություններ, կա՛մ տարբեր ներկայացուցչություններ երկրներում»,-հավելել է նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հավելել է, որ արևմտյան երկրները վերջին տասնամյակների ընթացքում սկսել են օգտագործել ռուս դիվանագետների «պերսոնա նոն գրատա» հռչակումը որպես տեղեկատվական և քաղաքական հարձակում։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը