Աշխարհ

06.04.2022 10:12


ՆԱՏՕ-ի հետ անհրաժեշտ է բանակցել այնպես, որ ամբողջությամբ բացառվի նրա ընդլայնումը դեպի արևելք. Լավրով

ՆԱՏՕ-ի հետ անհրաժեշտ է բանակցել այնպես, որ ամբողջությամբ բացառվի նրա ընդլայնումը դեպի արևելք. Լավրով

Ուկրաինայի հետ պայմանավորվածությունները պետք է լիովին բացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Անհրաժեշտ է բանակցել այնպես, որ ամբողջությամբ բացառվի ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք, առաջին հերթին դեպի Ուկրաինա»,-ասել է Լավրովը։

Նրա խոսքով, եթե Ուկրաինան հրաժարվի քննարկել ապառազմականացումն ու ապաազգայնականացումը, ապա դա չի նպաստի բանակցությունների շարունակմանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը