Վաշինգտոնը Կիևին կուղարկի մինչև 100 մլն դոլարի չափով լրացուցիչ ռազմական օգնություն
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանձնարարել Է Կիեւին տրամադրել լրացուցիչ ռազմական օգնություն մինչեւ 100 միլիոն դոլարի չափով, այն կներառի հակատանկային համակարգեր: Այդ մասին ասված Է ապրիլի 5-ին Սպիտակ տան մամուլի ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ-ի պետքատուղար Էնթոնի Բլինկենի կողմից տարածված հայտարարություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ինչպես հայտնել են Սպիտակ տանը, Բայդենն «ԱՄՆ-ի պետքարտուղարին տրամադրել Է լիազորություններ (…) իրականացնելու մինչեւ 100 միլիոն դոլար ընդհանուր գումարի պաշտպանական արտադրանքի եւ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ծառայությունների, զինվորական պատրաստության եւ վարժեցման տրամադրում Ուկրաինայի օգնության նպատակով»:
Բլինկենի հայտարարության մեջ ճշտվում Է, որ ինքը կարգադրել Է հիշալ օգնությունը տրամադրել «լրացուցիչ հակատանկային համակարգերի հարցում Ուկրաինայի շտապ պահանջների բավարարման համար»: ԱՄՆ-ի պետքարտուղարը նշվել Է, որ սա 2021 թվականի օգոստոսից արդեն վեցերորդ անգամ Է, որ Պենտագոնի պահեստներից զինամթեք կամ տեխնիկա են առանձնացնում Կիեւի համար: Բլինկենը հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցները «կշարունակեն օգնությոն տրամադրել անվտանգության ոլորտում՝ Ուկրաինայի պաշտպանության ամրապնդման նպատակով»,-ինչպես նաեւ ցույց կտան տնտեսական եւ հումանիտար օգնություն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: