Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 11-ին, ժամը 00.25-ին, ոստիկանության Սևանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Սևան քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 2 տան մոտ կրակոցներ են արձակվել և մարդ է սպանվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն օրը, ժամը 00.20-ի սահմաններում, անհայտ անձը նշված տան բակում հրազենից կրակոցներ է արձակել 1973 թ. ծնված Մերուժան Մովսիսյանի ուղղությամբ և սպանել նրան:
Հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Գեղարքունիքի մարզային վարչությունների, Սևանի և մարզային քննչական բաժինների աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվեց Սևան քաղաքի բնակիչ, 1989 թ. ծնված Ռոբերտ Խաչատրյանը:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Սպանությունը բացահայտվեց