Աշխարհ

05.04.2022 16:40


86-ն 86-ի դիմաց. ՌԴ-ն հաստատել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակումը

86-ն 86-ի դիմաց. ՌԴ-ն հաստատել է Ուկրաինայի հետ գերիների փոխանակումը

Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան տեղեկացրել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև տեղի է ունեցել գերիների փոխանակում՝ 86-ն 86-ի դիմաց ձևաչափով:

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, «Ռոսատոմ»-ի՝ Ուկրաինայում մնացած չորս աշխատակիցների փոխանակումը վերջին պահին ձախողվել է, հավելել է նա։

Ուկրաինայում մնացած «Ռոսատոմի» չորս աշխատակիցների փոխանակումը վերջին պահին ձախողվել է, ասել է նա։

Ապրիլի 1-ին Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն հայտնել էր, որ գերիների փոխանակման շրջանակում ուկրաինական կողմին է փոխանցվել 86 զինծառայող, այդ թվում՝ 15 կին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը