Աշխարհ

05.04.2022 19:16


Օդաչուն ստել է իր թռիչքային փորձի մասին՝ British Airways-ում աշխատանք ստանալու համար

Օդաչուն ստել է իր թռիչքային փորձի մասին՝ British Airways-ում աշխատանք ստանալու համար

British Airways-ի նախկին օդաչուն դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ իրեն մեղավոր է ճանաչել իր թռիչքային փորձը կեղծելու մեջ:

Նա իրեն մեղավոր է ճանաչել խարդախության մեղադրանքի չորս կետերով և 2016-ին օդային նավիգացիայի հրամանի երկու խախտման համար, որը կարգավորում է անվտանգության չափանիշները, գրում է The Times of London-ը:

Դատական փաստաթղթերի համաձայն՝ օդաչուն ստել է, որ 1610 ժամ թռիչք է գործել որպես օդանավի հրամանատար և արտոնագրեր է կեղծել՝ British Airways-ի տարածաշրջանային BA CityFlyer ավիաընկերությունում աշխատանքի անցնելու համար:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը