Կլիմայի փոփոխությունը ԱՄՆ-ի համար տարեկան 2 տրլն դոլար կարող է արժենալ
Կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած ջրհեղեղները, հրդեհները և երաշտը մինչև դարի վերջը կարող են լրջորեն կրճատել ԱՄՆ դաշնային բյուջեն, հայտարարել է Սպիտակ տունը, գրում է Reuters-ը։
Անցած մայիսին նախագահ Ջո Բայդենի հանձնարարությամբ Կառավարման և բյուջեի վարչության կողմից գնահատումը ցույց է տվել, որ կլիմայի փոփոխության հետևանքով բյուջեի վնասի վերին սահմանաչափը մինչև դարի վերջը կարող է եկամուտների տարեկան կորուստների մինչև 7,1 տոկոսը կազմել, որը տարեկան 2 տրլն դոլարի է հավասար:
Վերլուծությունը ցույց է տվել, որ դաշնային կառավարությունը կարող է տարեկան լրացուցիչ 25-ից 128 մլրդ դոլար ծախսել այնպիսի միջոցառումների վրա, ինչպիսիք են ափամերձ տարածքներում աղետների հետևանքների վերացումը, ջրհեղեղներից բերքի ապահովագրությունը և առողջության ապահովագրությունը, անտառային հրդեհների մարումը:
Անցյալ տարի ԱՄՆ-ի արևմուտքում ռեկորդային շոգն ու երաշտը առաջացրեցին երկու զանգվածային անտառային հրդեհներ, որոնք տարածվեցին Կալիֆոռնիայում ու Օրեգոնում, և երկու նահանգների պատմության մեջ ամենախոշորներից մեկը դարձան:
Օվկիանոսների և մթնոլորտի ուսումնասիրման ազգային վարչությունը մարտին հայտարարել է, որ սաստիկ երաշտը, որը 2020թ․ կեսերից սկսվել է ԱՄՆ-ի արևմտյան հատվածներում, հավանաբար, կշարունակվի կամ կուժեղանա այս գարնանը:
ԱՄՆ ռազմաբազաները, ներառյալ Նեբրասկայի «Օֆֆաթ» ռազմաօդային բազան և Ֆլորիդայի «Թինդալ» ռազմաօդային բազան, վերջին տարիներին միլիարդավոր դոլարների վնաս են կրել ջրհեղեղների և փոթորիկների պատճառով:
Անտառային հրդեհների աճը դաշնային հրդեհաշիջման ծախսերը տարեկան 1,55 մլրդ դոլարից մինչև 9,6 մլրդ դոլարով կարող է ավելացնել: Գրեթե 12 200 դաշնային շենքեր և շինություններ կարող են ջրի տակ մնալ ծովի մակարդակի բարձրացման պատճառով, իսկ փոխարինման ծախսերը մոտ 44 մլրդ դոլար կկազմեն:

Աղբյուրը՝ news.am