Կարևոր է այս հանրահավաքով ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով, վաղը Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքով պետք է ասել՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում:
Մանուկյանը շեշտեց՝ որպես հանրահավաքի ամփոփում ընդունվելու է փաստաթուղթ՝ Հայաստանի կարմիր գծերով, որը բաց կլինի միանալու համար: Ինչ վերաբերում է ընդդիմության գործողություններին, ըստ պատգամավորի, հանրահավաքն ունենալու է շարունակություն, թեեւ մարդկանց մեջ կամ «այսօր կամ երբեւէ» ընկալումը կա, բայց պետք է հստակ հասկանալ, որ այս ամենը մեկ օրում չի ավարտվելու:
«Լինենք հազարներով, տասնյակ հազարներով հրապարակում, շատ ավելի կարճաժամկետ գործողություններով հնարավորություն կունենանք հաջողել»,-ասում է պատգամավորը: