Կանադայի համար McLaren 720S մակնիշի եզակի սպորտային մեքենաներ են թողարկել
Կանադական Pfaff Automotive Partners ընկերությունը, որը բրիտանական McLaren ընկերության պաշտոնական դիլերն է, սպորտային մեքենաներ արտադրողից տասնյակ 720S բացառիկ մոդելներ է պատվիրել, գրում է Мотор-ը:
Սահմանափակ քանակությամբ թողարկված շարքի ավտոմեքենաները նվիրված են Կանադային և Բրյուս Մաքլարենի ապրանքանիշի պատմության այն դրվագներին, որոնք կապված են այդ երկրի հետ: Իսկ յուրահատուկ մեքենաների ստեղծման առիթ է հանդիսացել Կանադայում ապրանքանիշի 10-ամյա պաշտոնական գործունեությունը, որը նշվում է 2022 թվականին:
Բոլոր սպորտային մեքենաները ներկայանում են Pure Black երանգով, որը հարգանքի տուրք է Կանադայում հայտնված առաջին պաշտոնական McLaren-ին՝ սև MP4-12C մոդելին:
Canada 10th Anniversary MSO 1/10 շարքի մոդելները տեխնիկապես չեն տարբերվում ստանդարտ McLaren 720S մոդելներից: Մեքենաները կզինվեն 4 լիտր ծավալային V8 շարժիչով:
Մեքենաները վաճառվելու են բացառապես Կանադայում և միայն Pfaff Automotive Partners-ի դիլերական կենտրոններում, որոնք տեղակայված են Մոնրեալում, Տորոնտոյում և Վանկուվերում:

Աղբյուրը՝ news.am