Աշխարհ

04.04.2022 10:11


Վուչիչը հաղթել է Սերբիայի նախագահական ընտրություններում

Վուչիչը հաղթել է Սերբիայի նախագահական ընտրություններում

Սերբիայի գործող նախագահ Ալեքսանդր Վուչիչը 59,55% ձայնով հաղթել է Սերբիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Այսպիսին են Սերբիայի Հանրապետական ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները, որոնք հրապարակվել են երկուշաբթի՝ ձայների ավելի քան 90 տոկոսի հաշվարկի հիման վրա:

Երկրորդ տեղում Սերբիայի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Զդրավկո Պոնոսն է («Միավորված հանուն Սերբիայի հաղթանակի» կոալիցիա)՝ 17,53 տոկոսով, երրորդում՝ Միլոշ Յովանովիչը՝ 5,82 տոկոս։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը