Լրահոս

28.07.2011 14:44


Նիկոլ Փաշինյանը հերքել է իր՝ «Ազատ դեմոկրատներ»–ին միանալու և Ստեփան Դեմիրճյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի միջև եղած հակասության մասին լուրերը

Նիկոլ Փաշինյանը հերքել է իր՝ «Ազատ դեմոկրատներ»–ին միանալու և Ստեփան Դեմիրճյանի ու Լևոն Տեր–Պետրոսյանի միջև եղած հակասության մասին լուրերը

Մամուլի  ազգային ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ  ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հերքել է այն լուրերը, թե ինքը պատրաստվում է միանալ  ՀԱԿ–ից դուրս եկած  քաղաքական գործիչների ստեղծած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը։

Բացառվում է։ Նման բան ո՛չ տեսականորեն, ո՛չ  գործնականորեն երբևէ հնարավոր չէ։ Ես ասել եմ, որ Հայ ազգային կոնգրեսն իմ քաղաքական տունն է, և դրանով ամեն ինչ ասված է,–ընդգծել է նա։

Նիկոլ Փաշինյանը նաև հերքել է այն լուրերը, թե ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանի և  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի միջև հակասություններ կան։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը