ՀԺԿ անդամ. «Մենք երբեք կառավարվող ընդդիմություն չենք եղել»
Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, ՀԱԿ–իշխանություն պատվիրակության անդամ Դավիթ Շահնազարյանը հայտարարել էր, որ մինչ օրս Հայաստանում կառավարվող ընդդիմություն է եղել։
Ի պատասխան՝ այսօր հրավիրված ասուլիսում Հայաստանի ժողովրդական կուսակցության անդամ Ֆելիքս Խաչատրյանը (ով նույնպես ընդգրկված է ՀԱԿ–իշխանություն պատվիրակության կազմում), պնդել է, որ Դ. Շահնազարյանը նկատի է ունեցել ՕԵԿ–ին։
–ՀԺԿ–ն երբեք կառավարվող ընդդիմություն չի եղել,–ընդգծել է Ֆելիքս Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է «Արդարություն» դաշինքին, ապա Ֆելիքս Խաչատրյանն ընդունել է, որ թեև դրա գլխավոր շարժիչ ուժը եղել է ՀԺԿ–ն, բայց այդ դաշինքում իսկապես եղել են բաղկացուցիչ մասեր, որոնց պիտակավորումը ժամանակին տվել է Սերժ Սարգսյանը՝ իշխանության հաճախորդներ։
Իսկ «7օր»–ի հարցը՝ այսօր էլ ՀԱ՞Կ–ը հաճախորդ չի դարձել, Ֆելիքս Խաչատրյանին զարմացրել է.
–ՀԱԿ–ը հաճախո՞րդ։ Այդպիսի տպավորությո՞ւն կա Ձեզ մոտ։ Այդպիսի բան չէի տեսել։

7or.am