Աշխարհ

03.04.2022 13:28


Գիտնականները մշակել են «խելացի» վիրակապ, որը վարակի սրման դեպքում վերքի մեջ դեղամիջոց է ներարկում

Գիտնականները մշակել են «խելացի» վիրակապ, որը վարակի սրման դեպքում վերքի մեջ դեղամիջոց է ներարկում

Շվեյցարական Empa գիտահետազոտական կենտրոնի մի խումբ հետազոտողներ, Ֆեյ Պանի և Ցյուն Ժենի գլխավորությամբ, մշակել են վիրակապելու նյութ, որն արձագանքում է վարակի սրմանը, ավելի ճիշտ՝ մարմնի ջերմաստիճանի բարձրացմանը, գրում է «Տեխկուլտը»։

Ինչպես հայտնի է, հակաբիոտիկների օգտագործումը հղի է կողմնակի ազդեցություններով, իսկ չափից ավելի օգտագործումը հանգեցնում է նրան, որ վարակները «սովորում են» դրանց։ Վիրակապերը նույնպես հեռու են կատարյալ լինելուց՝ դրանք անթափանց են, ինչը դժվարացնում է վերքերի վիճակի վերահսկումը և նվազեցնում դրանց բուժման արդյունքը:

Նորարարական վիրակապի նյութի հիմքում նանոմանրաթելերի բարակ թաղանթ է, որը պատրաստված է PMMA պոլիմերների և կենսահամատեղելի Eudragit պոլիմերի խառնուրդից: Թաղանթից հետո գալիս է դիհիդրոքլորիդ հակասեպտիկը:

Քանի դեռ վերքի շուրջը մարմնի ջերմաստիճանը գտնվում է 32-34°C-ի սահմաններում, խառնուրդը գտնվում է պինդ «ոչ աշխատանքային» վիճակում: Սակայն մինչև 37°C բարձրանալու դեպքում պոլիմերները փափկում են և դրանք սկսում են հակասեպտիկ արտազատել վարակված հյուսվածքի մեջ: Ջերմաստիճանի նորմալացումից հետո վիրակապում մնացած դեղամիջոցը կրկին կարծրանում է։ Ընդհանուր առմամբ, այն նախատեսված է հինգ կիրառման համար։

Հետազոտողները ներկայումս աշխատում են նյութի ջերմաստիճանի «շեմն» իջեցնելու վրա և ուսումնասիրում են այլ դեղամիջոցների, այդ թվում՝ իրական հակաբիոտիկների օգտագործման հնարավորությունը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը