Աշխարհ

02.04.2022 20:00


Մոտ օրերս կտեսնենք՝ ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել Հայաստանը․ Բայրամով

Մոտ օրերս կտեսնենք՝ ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել Հայաստանը․ Բայրամով

«Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով բարձր մակարդակով լուրջ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին։ Ադրբեջանական կողմը միշտ է բանակցությունների համար բաց քաղաքականություն վարել։ Գտնում ենք, որ ապրիլի 6-ին նախատեսված հանդիպումը հերթական հնարավորությունն է»,-ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ օրեր անց Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման առնչությամբ։

«Ադրբեջանական կողմը բացեիբաց արտահայտել է իր դիրքորոշումը։ Չեմ ուզում կանխակալ հայտարարություններ անել, բայց կարծում եմ՝ մոտ օրերս կտեսնենք՝ որքանով լուրջ է Հայաստանը վերաբերվում այդ հարցին, ինչ կոնկրետ քայլեր է պատրաստ անել՝ առաջ շարժվելու համար։ Ադրբեջանի մոտեցումը դրան համարժեք կլինի»,-Բայրամովի խոսքերն է մեջբերել ԱՊԱ գործակալությունը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը