ՌԴ քաղաքացի Դեպարդյոն քննադատել է Պուտինի «խելահեղ» ներխուժումն Ուկրաինա. Կրեմլը պատասխանել է դերասանին
Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյոն, որը 2013-ին դարձել է Ռուսաստանի քաղաքացի, այժմ քննադատում է Ռուսաստանի նախագահին։ Այս մասին հայտնում է Le Figaro-ն։
Դեպարդյոն Ռուսաստանի ռազմական գործողությունն Ուկրաինայում անվանել է Պուտինի «խելահեղ և անընդունելի ավելորդություն»: Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուս ժողովուրդը պատասխանատվություն չի կրում իր ղեկավարների անընդունելի գործողությունների համար։
Դեպարդյոն նաև ասել է, որ ապրիլի սկզբին Փարիզում կայանալիք երեք համերգի տոմսերի վաճառքից ստացված ողջ հասույթը կտրամադրի պատերազմից տուժած ուկրաինացիներին աջակցելու համար։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով դերասանի հայտարարություններն Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասին, ընդգծել է, որն Դեպարդյոն այնքան էլ չի հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում վերջին տարիներին, և եթե նրա կողմից ցանկություն լինի, Կրեմլը պատրաստ է նրան անհրաժեշտ բացատրություն տալ։
«Քանի որ այնտեղ հիշատակվում է նախագահը, ենթադրում եմ, որ Դեպարդյոն, հավանաբար, լիովին չի հասկանում, թե ինչ է կատարվում: Անհրաժեշտության դեպքում մենք պատրաստ կլինենք նրան ասել այս ամենը և բացատրել, որպեսզի նա ավելի լավ հասկանա»,-ասել է Կրեմլի խոսնակըլ:

Աղբյուրը՝ tert.am