Աշխարհ

01.04.2022 14:46


Գազի մատակարարումները չեն դադարի, եթե ռուբլով վճարման մասին չի հավաստիացվել մինչև ապրիլի 1-ը. Կրեմլ

Գազի մատակարարումները չեն դադարի, եթե ռուբլով վճարման մասին չի հավաստիացվել մինչև ապրիլի 1-ը. Կրեմլ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագիրը ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու անցման մասին չի տարածվում արդեն մատակարարված գազի վրա, տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Առայժմ իրավիճակը հետևյալն է։ Երեկ ինձ շատ են հարցրել, թե արդյոք սա նշանակում է, որ եթե ռուբլով վճարելու մասին հավաստիացում չկա, ապա ապրիլի 1-ից գազի մատակարարումը կանջատվի։ Ոչ, չի նշանակում»,-ասել է նա լրագրողներին։ «Ըստ էության, այն մատակարարումների վճարումը, որոնք հիմա են կատարվում, պետք է իրականացվի ոչ այսօր։ Այն պետք է իրականացվի ապրիլ ամսվա երկրորդ կեսին, մոտավորապես վերջին կամ էլ անգամ մայիսի սկզբին»,-ավելացրել է Պեսկովը։

«Գազը վաճառողը «Գազպրոմն» է, և «Գազպրոմը» ստանում է համապատասխան դիրեկտիվ։ Ուստի այժմ արդեն պետք է դիմել հենց ընկերությանը՝ նրբությունները ճշտելու, այդ նրբությունների հետ կապված հարցերը պարզելու համար»,-ասել է Պեսկովը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը