Լրահոս

28.07.2011 13:05


ՕԵԿ–ում քննարկված չէ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը

ՕԵԿ–ում քննարկված չէ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձևաչափը

ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը պատասխանելով այն հարցին, թե «Օրինաց երկիր» կուսակցությունը ինչ ձևաչափով է պատրաստվում մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, ասել է.

–Այսօր այս խնդիրը քննարկված չէ։ Երբ որ խնդիը քննարկվի, այն ժամանակ մենք կկարողանանք ասել։

Նա նշել է, որ իրենք այժմ զբաղված են կուսակցաշինության աշխատանքներով՝ նոր անդամներ ներգրավելով և կուսակցության նոր գրասենյակներ բացելով։

Հարցին, թե ՕԵԿ–ը քանի՞ պատգամավոր է ունենալու նոր խորհրդարանում, բանախոսն ասել է.

–Մենք համոզված ենք, որ ՕԵԿ–ը լուրջ ներկայացվածություն է ունենալու Ազգային ժողովում և ընդհանրապես պետական քաղաքականության մշակման ընթացքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը