Ռուսաստանը պարենային ապրանքներ կմատակարարի միայն բարեկամ երկրներին. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանը պարենային ապրանքներ կմատակարարի միայն բարեկամ երկրներին: Այս մասին իր Telegram ալիքում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը հացահատիկի ամենամեծ արտադրողն է՝ Հնդկաստանի և Չինաստանի հետ միասին։ Իսկ վերջին տարիներին՝ ցորենի խոշորագույն արտահանողը։
«Այնպես ստացվեց, որ շատ երկրների պարենային անվտանգությունը կախված է մեր մատակարարումներից։ Ստացվում է, որ մեր պարենը մեր լուռ զենքն է։ Լուռ, բայց՝ ահարկու: Իսկ եթե ինչ-որ մեկը չգիտի կամ մոռացել է, ապա մեր գյուղմթերքի արտահանումը գերազանցում է իրական սպառազինության արտահանումը. այն անցյալ տարի ավելի քան 37 միլիարդ դոլար է կազմել:
Հաշվի առնելով արևմտյան երկրների կողմից մեր դեմ կիրառվող համընդհանուր պատժամիջոցները, նշեմ Ռուսաստանի պարենային անվտանգության հետ կապված մի քանի պարզ, բայց կարևոր կետ:
Առաջին. բազմազան ու համեղ ռուսական արտադրանքը բավական է մեր ներքին կարիքները լիովին բավարարելու համար։
Երկրորդ. սննդի մատակարարումների առաջնահերթությունը մեր ներքին շուկան է։ և գների վերահսկումը:
Ընդ որում, պետությունը կշարունակի մեծածավալ և համակարգված օգնությունը ֆերմերներին։
Երրորդ. սնունդ և բերք կմատակարարենք միայն մեր բարեկամներին (բարեբախտաբար, նրանք շատ են և ընդհանրապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում չեն գտնվում): Մենք կվաճառենք ե՛ւ ռուբլով, ե՛ւ նրանց ազգային արժույթով՝ համաձայնեցված համամասնությամբ։
Չորրորդ. մենք մեր մթերքները ու գյուղմթերքը մեր թշնամիներին չենք մատակարարի: և մենք նրանցից ոչինչ չենք գնի (չնայած 2014-ից ոչինչ չենք գնել, իսկ ներմուծման համար արգելված ապրանքների ցանկը կարելի է ավելի ընդլայնել):
Ստացվում է, որ նախաճաշն ինքներս կուտենք: Ճաշը գուցե կկիսենք բարեկամների հետ: Իսկ ընթրիքը թշնամիներին չենք տա: Կդիմանան»։

Աղբյուրը՝ news.am