Սերբիայի նախագահը ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում ակնկալում է մատակարարվող գազի բարենպաստ գին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում բարենպաստ գնով բնական գազի մատակարարումների նոր պայմանագիր է ակնկալում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Վստահ եմ, որ մենք կարող ենք լավ գին ստանալ, սա շատ կարևոր է: Մենք կարող ենք աշխատել գազի աղբյուրների դիվերսիֆիկացման վրա և դա պետք է անենք, բայց այս պահին մենք 100 տոկոսով կախված ենք ռուսական գազից, և մարդիկ պետք է դա իմանան: Դա ոչ միայն տնային տնտեսությունների և հասարակ քաղաքացու խնդիրն է, այլ նաև մեր գործարանների, մարդկանց զբաղվածության, ինչը շատ կարևոր է մեր ողջ տնտեսության համար»,-ասել է Սերբիայի նախագահը:
Սերբիայի նախագահի՝ 2021 թվականի աշնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման արդյունքում Սերբիան «Գազպրոմ»-ի հետ համաձայնագրով մինչև մայիսի 31-ը գազը ստանում է 270 դոլարով՝ հազար խորանարդ մետրի դիմաց:
Սերբիայի նախագահը ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում ակնկալում է մատակարարվող գազի բարենպաստ գին
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Ռուսաստանի հետ բանակցությունների արդյունքում բարենպաստ գնով բնական գազի մատակարարումների նոր պայմանագիր է ակնկալում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: