Գագիկ Մինասյանը՝ Հրանտ Բագրատյանի հասցեին. «Մարդ որ իրեն այդպիսի արտահայտություններ է թույլ տալիս, կարծում եմ՝ նա իրավունք չունի ակնկալելու, որ իրեն կկոչեն քաղաքական գործիչ»
Այսօր մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների հարցերին է պատասխանել ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը։
Անդրադառնալով ՀԱԿ–ի այն առաջարկությանը, որ քննարկումներն ուղիղ եթերով հեռարձակվեն, Մինասյանն ասել է.
-Ուղիղ կապը քննարկումների դահլիճից գործին չի օգնի։ Նույնիսկ շատ զարգացած երկրներում, հատկապես Բավարիայի օրինակը կարող եմ բերել, այնտեղ ուղղակի ապշում են, որ խորհրդարանական հանձնաժողովների քննարկումները ընթանում են լրագրողների ներկայությամբ։ Ինչ առարկայական քննարկումների մասին է կարող խոսք լինել, երբ քեզ են նայում տեսախցիկները, ձայնագրիչները, որոնք քո ցանկացած արտահայտություն որսում են և դարձնում հանրության առարկան։ Քննարկումները պետք է լինեն ազատ, որպեսզի գործիչը ոչ թե քաղաքական հայտարարություններ անի հասարակության համար, այլ աշխատանք կատարի ի նպաստ այդ նույն հասարակության, իսկ այդ աշխատանքի արդյունքները, իհարկե, պետք է պարբերաբար հրապարակվեն։
Վարչապետի հասցեին Հրանտ Բագրատյանի արած վերջին հայտարարության կապակցությամբ ( http://7or.am/archives/68669 ) Մինասյանն ասել է.
-Մարդ, որ իրեն այդպիսի արտահայտություններ է թույլ տալիս, կարծում եմ՝ նա իրավունք չունի ակնկալելու, որ իրեն կկոչեն քաղաքական գործիչ և իր արտահայտությունները հավուր պատշաճի քննարկման առարկա կդարձնեն:

7or.am