Եվրոպայում գազի գինը բորսայում սակարկությունների ընթացքում անցել է 1450 դոլարից 1000 խորանարդ մետրի դիմաց՝ այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ինքը հրամանագիր է ստորագրել ոչ բարեկամ երկրների կողմից գազի դիմաց ռուբլով վճարելու մասին։ Այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները։
Նիդեռլանդների TTF հանգույցում մայիսյան ֆյուչերսների գինն աճել է մինչև 1453 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց կամ 127,37 եվրո 1 ՄՎտ/ժ-ի համար (ելնելով եվրո/դոլար ընթացիկ փոխարժեքից՝ ICE-ի գները ներկայացված են եվրոյով 1 ՄՎտժ-ի դիմաց), հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հետո գազի գինը մի փոքր կարգավորվել է։ Մոսկվայի ժամանակով ժամը 16:37-ի դրությամբ Եվրոպայի բորսայում գազը վաճառվում է 1000 խորանարդ մետրի դիմաց 1393 դոլարով կամ 1 ՄՎտ/ժ-ի համար 121,7 եվրոյով:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի հրամանագիր է ստորագրել, որը ապրիլի 1-ից ոչ բարեկամ երկրներից գնորդների համար ռուսական գազի մատակարարումների վճարման նոր կարգ է սահմանում։ Հրամանագրի համաձայն՝ այդպիսի գնորդները ստիպված կլինեն «Գազպրոմբանկում» ռուբլու հատուկ հաշիվներ բացել՝ մատակարարումների դիմաց վճարելու համար։
Եվրոպայում գազի գինն անցել է 1450 դոլարից