Լրահոս

28.07.2011 12:15


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 27-ին հանրապետության տարբեր մարզերի խոտածածկ տարածքներում շարունակվել են մոլեգնել հրդեհները: Մասնավորապես հրդեհի հետեւանքով  Տավուշի մարզի Դեբեդավան և Բագրատաշեն գյուղերի հարակից տարածքում (Վրաստանի Հանրապետության սահմանամերձ գոտում) այրվել է 80 հա խոտածածկ տարածք, Երևան քաղաքի Դալմայի այգիներում (Կուրղինյան փողոցի կողմից)` 1500 քմ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Էկոլոգների փողոցի թիվ 103 և թիվ 104 տների մոտակայքում` 1000 քմ, Արագածոտնի մարզի Իրինդ գյուղի մերձակայքում` 3 հա, Արագածոտնի մարզի Օշական գյուղի մոտակայքում` 8000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 9-րդ կմ-ի մոտակայքում` 3 հա, Արարատի մարզի Նորաբաց գյուղի մոտակայքում` Ղազարյանին և Սահակյանին պատկանող հողամասերում` համապատասխանաբար 4000 և 6000 քմ, Երևան քաղաքի Նոր Նորքի վարչական շրջանի 4-րդ զանգվածում` երաժշտական դպրոցի մոտակայքում` 1500 քմ, Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 22 շենքի հարակից տարածքում` 1500 քմ, Երևան քաղաքի Արարատյան փողոցի թիվ 90 շենքի մոտակայքում` 2000 քմ, Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի մերձակայքում` 13 հա, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Մոզ թաղամասում` 1000 քմ, Կոտայքի մարզի Մրգաշեն գյուղի գերեզմանատանը` 1,2 հա, Արարատի մարզի Մասիս քաղաքի 6-րդ փողոցի հարակից գերեզմանատանը` 4 հա, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի գերեզմանատանը` 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում` 2000 քմ, Երևան քաղաքի նախկին “Փարոս” ռեստորանի մոտակայքում (Միքայելյան փողոցի կողմից) 7000 քմ, Արմավիրի մարզի Նորակերտ գյուղի գերեզմանատան տարածքում` 10 հա: Բոլոր նշված դեպքերում հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները ժամանակին մեկուսացվել եւ մարվել են:

Այս խորագրի վերջին նյութերը