Աշխարհ

31.03.2022 13:16


ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու՝ նրա հայտարարություններին. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները հակասում են միջուկային գործարքին վերադառնալու՝ նրա հայտարարություններին. Իրանի ԱԳՆ

ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը հակասում է ամերիկյան կողմի հայտարարություններին միջուկային գործարքի կատարմանը վերադառնալու մտադրության մասին: Մարտի 31-ին այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիփզադեն:

«Չնայած այն բանին, որ ԱՄՆ-ը հայտարարում է միջուկային գործարքի լիովին կատարմանը վերադառնալու պատրասակամության մասին, նա շարունակում է խախտել ՄԱԿ-ի ԱԽ-ի (միջուկային գործարքի պաշտպանության) թիվ 2231 բանաձևը»,-մեջբերում է նրա խոսքը գերատեսչության մամուլի ծառայությունը:

Դիվանագետի խոսքով՝ «այդ գործողություններն ակնառու կերպով ցույց են տալիս, որ ԱՄՆ-ի (նախագահի) ներկայիս վարչակազմն ի հեճուկս իր հայտարարությունների օգտագործում է ցանկացած հնարավորություն, որպեսզի առանց որևէ հիմքի ուժեղացնի ճնշուն իրանցի ժողովրդի վրա»:

Մարտի 30-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարաությունը հայտարարել է պատժամիջոցներ կիրառելու մասին Իրանի ևս մեկ ֆիզիկական և չորս իրավական անձանց նկատմամբ: Դրանք սահմանվել են զանգվածայն ոչնչացման զենքի չտարծման ամերիկյան օրենքների հիման վրա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը