Աշխարհ

30.03.2022 20:21


Հարավային Օսիան մտադիր է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի կազմ մտնելու համար. նախագահ

Հարավային Օսիան մտադիր է քայլեր ձեռնարկել Ռուսաստանի կազմ մտնելու համար. նախագահ

Հարավային Օսիայի Հանրապետությունը մոտ ապագայում իրավական քայլեր կձեռնարկի Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու համար: «ՏԱՍՍ» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը:

«Կարծում եմ, որ Ռուսաստանի հետ միավորումը մեր ռազմավարական նպատակն է: Մեր ճանապարհը, ժողովրդի ձգտումները: Մենք այս ճանապարհով ենք շարժվելու: Մոտ ապագայում մենք համապատասխան իրավական քայլեր կձեռնարկենք: Հարավային Օսիայի Հանրապետությունը կլինի իր պատմական հայրենիքի՝ Ռուսաստանի կազմում»,-ասել է նա։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը