ՀԵՄ–ը կազմակերպում է հանդիպում Ժիրայր Սեֆիլյանի հետ
Հայազն Երիտասարդների Միաբանությունը(ՀԵՄ) հուլիսի 29-ին կազմակերպում է հանդիպում Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն Միաբանության տարած աշխատանքները Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու ուղղությամբ, դրանց արդյունքները, ապա նախատեսվում է հարց ու պատասխան ներկաների և հրամանատարի միջև: Կներդրվեն բոլոր ջանքերը՝ հորդորելու արցախյան հերոսին վեր կանգնել իր որդեգրած դիրքորոշումից և ևս մեկ անգամ անձամբ դիմել իշխանություններին՝ սեփական հայրենիքի քաղաքացիությունն ստանալու համար:
Հիշեցնենք, որ Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի ծննդյան 44-ամյակին ընդառաջ Հայազն Երիտասարդների Միաբանությունը կազմակերպել էր ստորագրահավաք, և հավաքված շուրջ 13 հազար ստորագրություններով նամակ էր հանձնել Սերժ Սարգսյանի նստավայր` հրամանատարին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Նստավայրից ստացված գրավոր պատասխանում ասվում է, որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:
Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 16:00-ին, հասցե՝ Պուշկինի 38, II հարկ:
Հասցեն չիմացողները 15.30-ին Լինեն Հյուսիսային պողոտայի Beeline խանութի մուտքի մոտ:
Հայազն Երիտասարդների Միաբանության Լրատվական Հանխնախումբ
ՀԵՄ–ը կազմակերպում է հանդիպում Ժիրայր Սեֆիլյանի հետ
Հայազն Երիտասարդների Միաբանությունը(ՀԵՄ) հուլիսի 29-ին կազմակերպում է հանդիպում Ժիրայր Սեֆիլյանի հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն Միաբանության տարած աշխատանքները Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու ուղղությամբ, դրանց արդյունքները, ապա նախատեսվում է հարց ու պատասխան ներկաների և հրամանատարի միջև: Կներդրվեն բոլոր ջանքերը՝ հորդորելու արցախյան հերոսին վեր կանգնել իր որդեգրած դիրքորոշումից և ևս մեկ անգամ անձամբ դիմել իշխանություններին՝ սեփական հայրենիքի քաղաքացիությունն ստանալու համար: Հիշեցնենք, որ Շուշի առանձնակի գումարտակի հրամանատարի ծննդյան 44-ամյակին ընդառաջ Հայազն Երիտասարդների Միաբանությունը կազմակերպել էր ստորագրահավաք, և հավաքված շուրջ 13 հազար ստորագրություններով նամակ էր հանձնել Սերժ Սարգսյանի նստավայր` հրամանատարին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Նստավայրից ստացված գրավոր պատասխանում ասվում է, որ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն: Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 29-ին, ժամը 16:00-ին, հասցե՝ Պուշկինի 38, II հարկ: Հասցեն չիմացողները 15.30-ին Լինեն Հյուսիսային պողոտայի Beeline խանութի մուտքի մոտ: Հայազն Երիտասարդների Միաբանության Լրատվական Հանխնախումբ