Աշխարհ

29.03.2022 18:59


Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է անհապաղ խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ ԱԽ-ի առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է անհապաղ խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ ԱԽ-ի առաջարկին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է անհապաղ խաղաղության շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ ՀՀ Անվտանգության խորհրդի առաջարկին։

«Ինչ վերաբերում է երկու երկրների միջեւ համապարփակ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու հարցին, ապա ես կցանկանայի հիշեցնել, որ ադրբեջանական կողմն ամենաբարձր մակարդակով առաջինն էր, որը մեկ տարի առաջ առաջարկեց Հայաստանի հետ խաղաղության շուրջ պայմանագիր կնքել, իսկ մեկ ամիս առաջ հնչեցրեց կոնկրետ սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվի համաձայնագիրը։

Եթե ​​հայկական կողմը խաղաղության պայմանագրի հարցը համարում է լուրջ քայլ, այլ ոչ թե որպես հերթական հանրային տեղեկատվական արշավ, ապա ժամանակն է անցնել կոնկրետ քայլերի։ Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ Ադրբեջանը պատրաստ է դրան»,- ասվում է մեկնաբանության մեջ, հաղորդում է АПА-ն։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը