Աշխարհ

29.03.2022 10:44


Ալմաթիում ընթանում է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Ալմաթիում ընթանում է ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը

Ալմաթիի Բարեկամության տանը մեկնարկել է ԱՊՀ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի՝ Վեհաժողովի 30-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը, հայտնում է «Կազինֆորմ»-ը:

Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի հանդիսավոր նիստը նվիրված է Վեհաժողովի 30-ամյակին։ ԱՊՀ ՄԽՎ-ի հիմնական խնդիրներից է օրինակելի օրենքների և այլ փաստաթղթերի մշակումը: Մինչ օրս Միջխորհրդարանական վեհաժողովն ընդունել է ավելի քան 600 մոդելային փաստաթուղթ։ Դրանց մեծ մասն ամբողջությամբ կամ մասամբ օգտագործվում է ԱՊՀ երկրների օրենսդրության մեջ։ Միջոցառմանը կմասնակցեն ԱՊՀ ՄԽՎ-իանդամ երկրների խորհրդարանական պատվիրակությունների ղեկավարները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը