Կիսավարտիքով Նոր Նորքի վարչական շրջանի շենք մուտքն արգելվում է
Հուլիսի 26–ին Էթիկայի հարցերով փորձագետ, Ռոմանովների տոհմի անդամների ասոցիացիայի ներկայացուցիչ Իվան Արցիշևսկին նախաձեռնություն է սկսել, համաձայն որի Սանկտ–Պետերբուրգի փողոցներում կարճ կիսավարտիքներ (շորտեր) կրելն անհրաժեշտ է հավասարեցնել մանր խուլիգանության։ Նա համոզված է, որ Պետերբուրգի բնակիչների տեսքը պետք է համապատասխան լինի այդ քաղաքին, որտեղ շատ կան թատրոններ, Էրմիտաժը, Ռուսական թանգարանը, Նևսկի պողոտան և այլն։
Երևանում դեռևս նման նախաձեռնությամբ որևէ մեկը հանդես չէր եկել, սակայն պարզվում է, որ կիսավարտիք կրելն արգելող նախադեպ արդեն իսկ կա Նոր Նորքի վարչական շրջանում։ Խոսքը ոչ թե թաղապետարանի աշխատակիցներին, այլ այնտեղ ազատ մուտք ու ելքի իրավունք ունեցող քաղաքացիներին է վերաբերում։
«7օր»–ի խմբագրությունզանգահարած քաղաքացիներից մեկը բողոքել է, թե երբ ցանկացել է մտնել Նոր Նորք վարչական շրջանի շենք՝ ընդամենը մուծում կատարելու, պահակն արգելել է։ Նա պատճառաբանել է, թե կիսավարտիքով տղամարդկանց շենք չթողնելը վարչական շրջանի ղեկավարի հրահանգն է, և եթե ինքը հանկարծ չկատարի այդ հրահանգը, ապա իրեն աշխատանքից կազատեն։ Պահակը, սակայն, չի մանրամասնել՝ այս որոշումը նույն կերպ վերաբերո՞ւմ է նաև թաղապետարան մուտք գործող կարճ շորտերով կամ կսիաշրջազգեստներով կամ էլ լայն կտրվածքով վերնաշապիկներով կին քաղաքացիներին։
«7օր»–ի տեղեկություններով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանըսպորտային, ազատ հագուստով տղամարդկանց մուտքը թաղապետարան հրահանգել է արգելել այն բանից հետո, երբ վերջերս շորտերով մի խումբ տղաներ մտել են շենք և իրենց շատ անկարգ են պահել։
Թե վարչական շրջանի ղեկավարի այս որոշումն ինչո՞վ է հիմնավորված և օրենքի ո՞ր տառի հիման վրա է նա նման որոշում կայացրել, «7օր»–ը փորձել է պարզել Նոր Նորքի թաղապետարանից։ Այնտեղից մեզ ասել են, որ վարչական շրջանի ղեկավարն առաջնորդվել է էթիկայի նորմերով և բարոյական կանոններով, սակայն երբ տեղյակ ենք պահել, որ իրենց պատասխանը հրապարակելու ենք, գծից այն կողմ խոսող տղամարդն ասել է, թե դա ընդամենը ընկերական էր մեզ ասում, իսկ որպես պաշտոնական պատասխան պարզապես նշել է.
–Չկա՛ այդպիսի որոշում։ Կարող եք պահակից ճշտել, թե ինչու չի թողնում։
«Փաստորեն պահակն ինքնագործունեությա՞մբ է զբաղված»,–հետաքրքրվել է «7օր»–ը։
–Պահակն ինքնագործունեությամբ չի զբաղվում։ Պահակն ունի իր վերադասը, համապատասխան բաժնի պետը՝ շենքի պարետը, որի հրահանգի համաձայն նա կարող է անել,–պատասխանել են Նոր Նորքի վարչական շրջանից։
Իսկ պարետին գտնել այդպես էլ չի հաջողվել, քանի որ նա այս պահին արձակուրդում է։
Տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար«7օր»–ը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան։ Պատասխան ստանալուն պես անմիջապես կհարապարակենք։
Կիսավարտիքով Նոր Նորքի վարչական շրջանի շենք մուտքն արգելվում է
Հուլիսի 26–ին Էթիկայի հարցերով փորձագետ, Ռոմանովների տոհմի անդամների ասոցիացիայի ներկայացուցիչ Իվան Արցիշևսկին նախաձեռնություն է սկսել, համաձայն որի Սանկտ–Պետերբուրգի փողոցներում կարճ կիսավարտիքներ (շորտեր) կրելն անհրաժեշտ է հավասարեցնել մանր խուլիգանության։ Նա համոզված է, որ Պետերբուրգի բնակիչների տեսքը պետք է համապատասխան լինի այդ քաղաքին, որտեղ շատ կան թատրոններ, Էրմիտաժը, Ռուսական թանգարանը, Նևսկի պողոտան և այլն։
Երևանում դեռևս նման նախաձեռնությամբ որևէ մեկը հանդես չէր եկել, սակայն պարզվում է, որ կիսավարտիք կրելն արգելող նախադեպ արդեն իսկ կա Նոր Նորքի վարչական շրջանում։ Խոսքը ոչ թե թաղապետարանի աշխատակիցներին, այլ այնտեղ ազատ մուտք ու ելքի իրավունք ունեցող քաղաքացիներին է վերաբերում։
«7օր»–ի խմբագրություն զանգահարած քաղաքացիներից մեկը բողոքել է, թե երբ ցանկացել է մտնել Նոր Նորք վարչական շրջանի շենք՝ ընդամենը մուծում կատարելու, պահակն արգելել է։ Նա պատճառաբանել է, թե կիսավարտիքով տղամարդկանց շենք չթողնելը վարչական շրջանի ղեկավարի հրահանգն է, և եթե ինքը հանկարծ չկատարի այդ հրահանգը, ապա իրեն աշխատանքից կազատեն։ Պահակը, սակայն, չի մանրամասնել՝ այս որոշումը նույն կերպ վերաբերո՞ւմ է նաև թաղապետարան մուտք գործող կարճ շորտերով կամ կսիաշրջազգեստներով կամ էլ լայն կտրվածքով վերնաշապիկներով կին քաղաքացիներին։
«7օր»–ի տեղեկություններով՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը սպորտային, ազատ հագուստով տղամարդկանց մուտքը թաղապետարան հրահանգել է արգելել այն բանից հետո, երբ վերջերս շորտերով մի խումբ տղաներ մտել են շենք և իրենց շատ անկարգ են պահել։
Թե վարչական շրջանի ղեկավարի այս որոշումն ինչո՞վ է հիմնավորված և օրենքի ո՞ր տառի հիման վրա է նա նման որոշում կայացրել, «7օր»–ը փորձել է պարզել Նոր Նորքի թաղապետարանից։ Այնտեղից մեզ ասել են, որ վարչական շրջանի ղեկավարն առաջնորդվել է էթիկայի նորմերով և բարոյական կանոններով, սակայն երբ տեղյակ ենք պահել, որ իրենց պատասխանը հրապարակելու ենք, գծից այն կողմ խոսող տղամարդն ասել է, թե դա ընդամենը ընկերական էր մեզ ասում, իսկ որպես պաշտոնական պատասխան պարզապես նշել է.
–Չկա՛ այդպիսի որոշում։ Կարող եք պահակից ճշտել, թե ինչու չի թողնում։
«Փաստորեն պահակն ինքնագործունեությա՞մբ է զբաղված»,–հետաքրքրվել է «7օր»–ը։
–Պահակն ինքնագործունեությամբ չի զբաղվում։ Պահակն ունի իր վերադասը, համապատասխան բաժնի պետը՝ շենքի պարետը, որի հրահանգի համաձայն նա կարող է անել,–պատասխանել են Նոր Նորքի վարչական շրջանից։
Իսկ պարետին գտնել այդպես էլ չի հաջողվել, քանի որ նա այս պահին արձակուրդում է։
Տեղի ունեցածի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «7օր»–ը դիմել է նաև Երևանի քաղաքապետարան։ Պատասխան ստանալուն պես անմիջապես կհարապարակենք։
7or.am