83-ամյա ճապոնացին մտադիր է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը
83-ամյա ճապոնացին մտադիր է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը։ Նա պատրաստվում է նավարկել Սան Ֆրանցիսկոյից շաբաթ օրը և միայնակ ճանապարհորդել Խաղաղ օվկիանոսով մինչև իր հայրենի երկիր՝ Ճապոնիա, հաղորդում է San Francisco Chronicle-ը։
Կենիչի Հորին, որը նաև հայտնի է որպես «Ճապոնիայի ամենահայտնի զբոսանավորդ», դարձել է առաջին մարդը, որը 1962թ․ առանց դադարի միայնակ հատել է Խաղաղ օվկիանոսը: Այդ ժամանակ նա 23-ամյա սիրողական նավաստի էր։Հորին մեկնել է Օսակայից և 94 օր նավարկել՝ ապրելով պահածոներով և բրնձով, մինչև Սան Ֆրանցիսկո ժամանելը։
Սան Ֆրանցիսկո ժամանելուն պես Հորին կարճ ժամանակով ձերբակալվել է, քանի որ ճանապարհորդում էր առանց անձնագրի և փողի։ Սակայն քաղաքապետ Ջորջ Քրիստոֆերը շուտով ազատ է արձակել նրան և վիզա տվել՝ նրա խիզախության համար։
83-ամյա ճապոնացին մտադիր է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը
83-ամյա ճապոնացին մտադիր է միայնակ հատել Խաղաղ օվկիանոսը։ Նա պատրաստվում է նավարկել Սան Ֆրանցիսկոյից շաբաթ օրը և միայնակ ճանապարհորդել Խաղաղ օվկիանոսով մինչև իր հայրենի երկիր՝ Ճապոնիա, հաղորդում է San Francisco Chronicle-ը։
Կենիչի Հորին, որը նաև հայտնի է որպես «Ճապոնիայի ամենահայտնի զբոսանավորդ», դարձել է առաջին մարդը, որը 1962թ․ առանց դադարի միայնակ հատել է Խաղաղ օվկիանոսը: Այդ ժամանակ նա 23-ամյա սիրողական նավաստի էր։ Հորին մեկնել է Օսակայից և 94 օր նավարկել՝ ապրելով պահածոներով և բրնձով, մինչև Սան Ֆրանցիսկո ժամանելը։
Սան Ֆրանցիսկո ժամանելուն պես Հորին կարճ ժամանակով ձերբակալվել է, քանի որ ճանապարհորդում էր առանց անձնագրի և փողի։ Սակայն քաղաքապետ Ջորջ Քրիստոֆերը շուտով ազատ է արձակել նրան և վիզա տվել՝ նրա խիզախության համար։
Աղբյուրը՝ news.am