Հարցազրույց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի հետ
–Կառավարությունը տնտեսության վերաբերյալ տարբեր հաշվետվություններում կարծես փորձում է ամեն ինչ դրական լույսի ներքո ներկայացնել։ Ի՞նչ չափով են դրանք համապատասխանում իրականությանը։
–Ի՞նչը կարող է լավ լինել, եթե նմանատիպ գներ գոյություն ունեն երկրում։ Ըստ էության՝ արդյունաբերություն գոյություն չունի՝ բացառությամբ հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության։ Հանքարդյունաբերությունը, բնական հարստությունը, որը պատկանում է ժողովրդին, հիմա անխնա օգտագործվում է, և դրանից այդպիսի մեծ շահույթ չի արձանագրվում։ Որքան տեղեկացված եմ, հանքարդյունաբերությունից ստացված շահույթները պետբյուջեում կազմում են ընդամենը 3–5%։ Սա բերում է մի հետևության՝ որ Հայաստանի բնական հարստությունները անխա կերպով թալանվում են։
–Այսինքն, հավաստիացումները, որ ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունը աստիճնաբար կայունանում է անհի՞մն են։
–Իշխանությունների «քրտնաջան» աշխատանքի շնորհիվ արդեն Հայաստանից կապիտալի արտահոսք է տեղի ունենում, իսկ վարչապետը ուղղակի նշում է, թե դա ազատ տնտեսության հետևանք է։ Դա խիստ բացասական երևույթ է, որովհետև այդ կապիտալը պետք է մնար Հայաստանում և զարգացներ այստեղի, և ո՛չ թե դրսի տնտեսությունը։ Հայաստանո՛ւմ պետք է աշխատատեղեր ստեղծել, և ո՛չ թե՝ այլ երկրում։ Մենք ամբողջ աշխարհից ընկած պարտք ենք վերցնում, որպեսզի կարողանանք մեր տնտեսությունը գոնե որոշակիորեն այս ցածր մակարդակի վրա պահենք, այնինչ տեղի ֆինանսական հոսքերը ուղղորդվում են այլ երկրներ։ Այս առումով ևս որևէ դրական խոսք լինել չի կարող։ Կառավարությունը խոստացել էր, որ գյուղատնտեսության ոլորտում մեծ առաջընթաց կլինի, գնանկում կլինի և այլն, և այլն, բայց բացառությամբ մի քանի գյուղմթերքների՝ մնացածի գները բավականին բարձր են շարքային քաղաքացիների համար։ Այսինքն՝ չկա մի ոլորտ, որտեղ նորմալ առաջընթաց լինի։ Այս ամենից հետո խոսել տնտեսության զարգացման մասին, կարծում եմ, ճիշտ չէ։ Որպես դրա առարկայական արդյունք՝ արտագաղթը և արտագնա աշխատանքը մեծ ծավալներ են ընդունել։
–Արդյո՞ք միայն կառավարությունն է պատասխանատու ստեղծված իրավիճակի համար։
–Ես մեղադրում եմ ամբողջ իշխանությանը՝ նախագահից սկսած, ԱԺ կոալիցիայի պատգամավորով վերջացրած, որովհետև իրենք են պատասխանատու այս ամեն ինչի համար, և պետք չէ կոնկրետ որևէ մեկին առանձնացնել։ Մենք ունենք հստակ Սահմանադրություն, կա կոալիցիոն մեծամասնություն, կա կոալիցիոն մեծամասնության ղեկավար՝ նախագահ, կա կոալիցիոն մեծամասնության ներկայացուցիչ՝ վարչապետ, և նախարարներ։ Այնպես որ, ես ամբողջ իշխանությանն եմ մեղադրում այս ամենում։
–Այնուհանդերձ, քննադատության հիմնական թիրախը շարունակում է մնալ վարչապետը։Եթե ամեն ինչ այսքան վատ է, ապա իշխանությունն, ըստ Ձեզ, ինչո՞ւ է Տիգրան Սարգսյանին պահում ու չի փոխարինում։
–Որովհետև իշխանության մնացած ներկայացուցիչներն էլ են հասկանում, թե վարչապետն ինչ շրջանակում կարող է գործել։ Չարդարացնելով վարչապետին՝ պետք է հասկանալ, որ համակարգն ամբողջություն է, և որևէ մեկ օղակը չի կարող հացերը լուծել։
–Եթե այս թափով շարունակվի, ի՞նչ է սպասում Հայաստանին։
–Ես հույս ունեմ, որ այսպես չի շարունակվի, որովհետև պատկերը շատ դժգույն կլինի։ Ես հույս ունեմ, որ այնուամենայնիվ փոփոխություններ տեղի կունենան։
Արմեն Մարտիրոսյան

Զրույցը վարեց Հայկ Ալեքսանյանը