Աշխարհ

25.03.2022 15:15


Խեղդել ռուսական տնտեսությունը, ոչնչացնել ամբողջ Ռուսաստանը. Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ընդդեմ ՌԴ-ի. Լավրով

Խեղդել ռուսական տնտեսությունը, ոչնչացնել ամբողջ Ռուսաստանը. Արևմուտքը տոտալ պատերազմ է հայտարարել ընդդեմ ՌԴ-ի. Լավրով

Ռուսաստանի դեմ տոտալ պատերազմ է հայտարարված, Արևմուտքը չի թաքցնում, որ իր քաղաքականության նպատակը ռուսական տնտեսությունը խեղդելն ու ոչնչացնելն է։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մեզ իսկական հիբրիդային պատերազմ են հայտարարել՝ «տոտալ պատերազմ». այս տերմինը, որն օգտագործում էր նացիստական Գերմանիան, այժմ օգտագործում են եվրոպացի շատ քաղաքական գործիչներ, երբ խոսում են այն մասին, թե ինչ են ուզում անել Ռուսաստանի Դաշնության հետ։ Նպատակները չեն թաքցվում, դրանք հայտարարվում են հրապարակայնորեն՝ ոչնչացնել, ջարդել, ոչնչացնել, խեղդել ռուսական տնտեսությունը և ամբողջ Ռուսաստանը»,-ասել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը