Տնտեսական

27.07.2011 12:05


Հրանտ Բագրատյան. «Ձեր կոշիկի ձախ թայը հանեք դնեք վարչապետ՝ ավելի լավ կաշխատի այս պետությունը»

Հրանտ Բագրատյան. «Ձեր կոշիկի ձախ թայը հանեք դնեք վարչապետ՝ ավելի լավ կաշխատի այս պետությունը»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Հայաստանի այսօրվա տնտեսական վիճակին։

Հարցին՝ ի՞նչ վիճակում է այսօր ՀՀ տնտեսությունը, Բագրատյանը պատասխանել է.

Վիճակ չկա ընդհանրապես։ Իշխանություններն ասում են, թե բյուջեի եկամուտը 7 տոկոսով ավելացել է։ Բայց չէ՞ որ կա նաև 10 տոկոս գնաճ, հետևաբար 3 տոկոսով ՀՀ բյուջեն կրճատվել է։

Բագրատյանը քննադատել է վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությունը՝ ասելով, որ նա յուրահատուկ վարչապետ է. պատերազմ չկա, բայց բյուջեն կրճատվում է։

Հարցին՝ ի՞նչ է նա առաջարկում, Բագրատյանը պատասխանել է.

–Պետք է Տիգրան Սարգսյանին աշխատանքից հանել։ Ձեր կոշիկի ձախ թայը հանեք դնեք վարչապետ՝ավելի լավ կաշխատի այս պետությունը։

Բացի այդ, Բագրատյանն ընգծել է, որ երկրի զարգացումը պետք է համադրել տարածաշրջանի ու աշխարհի զարգացման տեմպերին։ Նա շեշտել է, որ Հայաստանն իր զարգացման տեմպերով զիջում է հարևաններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը